01:41 26 հոկտեմբերի, 2015«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը երրորդ անգամ դարձավ Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն:
ԱՄՆ-ի Մեծ Մրցանակում Հեմիլթոնը տարավ վստահ հաղթանակ եւ ընդհանուր հաշվարկում 76 միավոր առաջ անցավ «Ֆերարիի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելից, որը ԱՄՆ-ում գրանցեց երրորդ արդյունքը: Երկրորդ տեղը գրավեց «Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոզբերգը:
Հեմիլթոնը ժամանակից շուտ պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը: «Մրցաշրջան-2015»-ում դեռ չեն անցկացվել Մեքսիկայի, Բրազիլիայի ու Աբու Դաբիի Մեծ Մրցանակները:
ԱՄՆ-ի Մեծ Մրցանակ
1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 1:50:52.703
2. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») +2.8
3. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +3.3
4. Մաքս Ֆերստապեն («Տորո Ռոսո») +22.3
5. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +24.4
6. Ջենսոն Բաթոն («Մաքլարեն») +28.0
7. Կարլոս Սայս-կրտսեր («Տորո Ռոսո) +30.6
8. Պաստոր Մալդոնադո («Լոթուս»)+32.2
9. Ֆելիպե Նասր («Զաուբեր») +40.2
10. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +53.3
11. Ֆերնանդո Ալոնսո («Մաքլարեն») +54.8
Ընդհանուր հաշվարկ
1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 327 միավոր
2. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») - 251
3. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») - 247
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.