20:20 25 հոկտեմբերի, 2015Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 5:1 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային խնդիրների պատճառով չէր հայտավորվել խաղին, սակայն դա Թոմաս Տուխելի թիմին չխանգարեց 3 անպատասխան գոլ խփել առաջին խաղակեսում: Հաշիվը 18-րդ րոպեին բացեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որի գոլին հաջորդեց գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսի դուբլը 12 րոպեում: Ընդմիջումից հետո հյուրերը կրճատեցին հաշիվը, բայց խաղի վերջակետը դրեցին տանտերերը: Վերջնամասում Օբամեյանգը խփեց եւս 2 գոլ՝ խոշոր հաշվով հաղթանակ բերելով դորտմունդցիներին:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Օբամեյանգը գոլերի քանակը հասցրեց 13-ի եւ հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Ռոբերտ Լեւանդովսկուն:
«Բորուսիան» 23 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում եւ 7 միավոր զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային», որը 10-րդ տուրից հետո ունի 100 տոկոսանոց ցուցանիշ:
Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Աուգսբուրգ»՝ 5:1
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 18, 85, 90+1, Մարկո Ռոյս, 21, 33 - Ռաուլ Բոբադիլիա, 49
«Բորուսիա Մ.» - «Շալկե»՝ 3:1
Լարս Շտինդլ, 32, Ռաֆայել, 70, Յուլիան Կորբ, 84 - Անդրեաս Կրիստենսեն, 44 (ինքնագոլ)
Հեռացում՝ Յոհանես Գեյս, 80 («Շալկե»)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.