Պաշտոնական. Գաել Անդոնյանը տեղափոխվեց «Դիժոն»

21:07   21 հոկտեմբերի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը կարիերան կշարունակի «Դիժոնում», որը հանդես է գալիս ֆրանսիական «Լիգա-2»-ում, հայտնում է ակումբի կայքը:

Ֆրանսիական ակումբը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 20-ամյա ֆուտբոլիստին: Նա «Դիժոնում» կխաղա 13 համարի մարզաշապիկով: 

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Անդոնյանը «Մարսելի» կազմում չի հայտավորվել ոչ մի խաղի: Մարսելցիների հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականը:

«Դիժոնը» «Լիգա-2»-ի առաջատարն է եւ 11-րդ տուրից հետո 2-ական միավոր գերազանցում է 2-3-րդ տեղերը բաժանող «Նանսիին» ու «Մեցին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։