15:08 20 հոկտեմբերի, 2015Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն Երեւան ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում խոսել է Օլիմպիական խաղերին մասնակցելու հավանականության մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Իհարկե, կա մասնակցելու ցանկություն: 2 ամիս առաջ Իսրայելում դարձյալ անցա վերականգնողական մի շարք պրոցեդուրաներ, իսկ այժմ նորմալ սահում ու ցատկում եմ: Որոշակի դադար էի վերցրել, քանի որ բժիշկն արգելել է անել որոշ ցատկեր: Սակայն բոլորովին վերջերս Էստոնիայում մարզման ժամանակ արդեն ցանկանում էի փորձել դա: Երբեմն փորձում եմ շրջանցել իրադարձությունները եւ ապրել ավելի արագ: Իհարկե, եթե առողջությունս ների, դա մեծ երազանք է մասնացել 5-րդ Օլիմպիական խաղերին: Եթե Աստված հաջողություն եւ ուժ տա ինձ մեդալ նվաճելու համար, ապա դա կլինի ֆանտաստիկ: Հիմա նմանատիպ շոուներում փորձում եմ իմ ծրագրերը՝ տեսնելով, թե ինչ արձագանք է տալիս հանդիսատեսը: Երբեմն դրանից հետո որոշ բաներ փոխում ենք»,- ասել է 32-ամյա մարզիկը:
Հիշեցնենք, որ Երեւանում Եվգենի Պլյուշչենկոն նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցելու է «Սառույցի թագավորները» շոուին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.