00:19 17 հոկտեմբերի, 2015Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրըկալվեց «Մայնցին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:
Հաշիվը 18-րդ րոպեին բացեց գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը, իսկ ընդմիջումից 2 րոպե անց վրիպեց 11 մետրանոցից: Խաղի վերջակետը 83-րդ րոպեին դրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հյուրերի մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման: Երկու գոլերի փոխանցումներն էլ կատարեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որին առաջին գոլի դրվագում գնդակը հասցրեց Հենրիխ Մխիթարյանը: Օբամեյանգը գոլ էր խփել նախորդ 8 տուրերի խաղերում՝ սահմանելով Բունդեսլիգայի ռեկորդ:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը գոլերի քանակը հասցրեց 4-ի:
«Բորուսիան» 20 միավորով ընթանում է երկրորդ տեղում: Առաջատարը Մյունխենի «Բավարիան» է, որը 8 խաղից հետո ունի 24 միավոր:
Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր
«Մայնց» - «Բորուսիա Դ.»՝ 0:2
Մարկո Ռոյս, 18, Հենրիխ Մխիթարյան, 83
Չիրացրած 11 մետրանոց՝ Մարկո Ռոյս, 47
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.