Pokerstars Isle of Man Masters. Գաբրիել Սարգսյանը բաժանել է 1-3-րդ տեղերը

15:07   12 հոկտեմբերի, 2015

Բրիտանական Մեն կղզում ավարտված ամենամյա Pokerstars Isle of Man Masters շախմատային մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Գաբրիել Սարգսյանը, որը հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի եւ ֆրանսիացի Լորան Ֆրասինյեի հետ 9 հնարավորից հավաքել է 7-ական միավոր եւ բաժանել առաջինից երրորդ տեղերը։ Հայ գրոսմայստերը գրավել է երրորդ տեղը։

Սերգեյ Մովսեսյանը (9-րդ տեղ) 6 միավորով բաժանել է 6-16-րդ տեղերը, Հրանտ Մելքումյանը (14-րդ տեղ) 5,5 միավորով բաժանել է 17-30-րդ տեղերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։