22:32 11 հոկտեմբերի, 2015Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը Եվրո-2016-ի ընտրական հանդիպման հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Ալբանիայից կրած տնային պարտությունը:
«Չեմ ցանկանում երկարացնել եւ միայն կարճ հայտարարություն կանեմ: Կարծում եմ՝ այստեղ չի կարող լինել հարցերի պատասխան, քանի որ այնքան վատ էր ամեն բան: Դրա մեղավորը ես եմ, բայց սա ֆուտբոլ է: Այսօր խաղադաշտում տեսա միայն մեկ թիմ, եւ դա Ալբանիայի հավաքականն էր: Ոչ մի լավ բան չտեսա, մենք բոլորս այսօր շատ վատ էինք ու անթասիբ ֆուտբոլ խաղացինք: Իհարկե, այսպիսի խաղերից հետո շատ բարդ է մարզիչի համար, որովհետեւ հասկանում եմ, որ ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է: Այսքանը, ավելացնելու ոչինչ չունեմ: Ամեն ինչ շատ վատ էր: Երեւի, մենք շատ վատ աշխատեցինք, բայց ինչքան որ ցանկություն եւ հնարավորություն կար օգնել հավաքականին, փորձում էի օգնել: Ցավոք, չկարողացա: Եղան նաեւ լավ հանդիպումներ, բայց այս վերջին խաղը ջնջեց ամեն ինչ: Նորից եմ ասում՝ մեղավորը ես եմ»,- ասաց մարզիչը, որն ավարտեց խոսքը եւ հեռացավ ասուլիսների սրահից:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում ալբանացիները հաղթեցին 3:0 հաշվով եւ պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին Եվրոպայի առաջնության ուղեգիր: Խաղի ընթացքում տրիբունաներից լսվում էին Հովսեփյան հեռացիր վանկարկումներ, իսկ վերջնամասում հայ երկրպագուները նաեւ ցուցադրեցին «Պահանջում ենք մարզիչ» գրությամբ պաստառ:
Դավիթ Եղիազարյան
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.