22:22 11 հոկտեմբերի, 2015Ֆուտբոլի Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դի Բիազին հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Հայաստանի նկատմամբ արտագնա հաղթանակը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղում:
«Երեկ խոսել էի Ֆրանսիա մեկնելու մասին, իսկ այսօր լուծեցինք այդ խնդիրը: Սա շատ կարեւոր նվաճում է Ալբանիայի եւ Հայաստանի պես երկրների համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային շնորհավորում եմ լավ թիմ ունենալու կապակցությամբ: Այս խաղն առանձնահատուկ էր ինձ համար: Ես հաջողության էի հասել նաեւ «Տորինոյում», բայց հավաքականների մակարդակով հաջողությունը շատ ավելի կարեւոր էր: 3:0 հաշվից թող չթվա, որ հեշտ խաղ էր մեզ համար: Շատ բարդ հանդիպում էր, բայց հասանք մեր նպատակին»,- ասաց իտալացի մասնագետը, որին հայ լրագրողները ծափերով ընդունեցին ասուլիսների սրահում:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում ալբանացիներն առավելության հասան 3:0 հաշվով եւ, 14 միավորով ընտրական I խմբում գրավելով երկրորդ տեղը, պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին Եվրոպայի առաջնության ուղեգիր:
Դավիթ Եղիազարյան
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.