17:48 10 հոկտեմբերի, 2015«Մերսեդեսի» մրցարշավորդ Նիկո Ռոսբերգի հաղթանակով է ավարտվել Սոչիում ընթացող Ֆորմուլա-1-ի Ռուսաստանի Մեծ մրցանակի որակավորումը: Երկրորդ արդյունքը ցույց է տվել նրա թիմակից Լյուիս Հեմիլթոնը: Որակավորմանը չի մասնակցել «Տորո Ռոսոյի» արշավորդ Կարլոս Սայնսը, որը մարզման ժամանակ վթարի էր ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց: Լուրջ վնասվածքներ չկան: Հնարավոր է՝ նա մասնակցի հոկտեմբերի 11-ին կայանալիք հիմնական մեկնարկին:
Ֆորմուլա-1, Ռուսաստանի Մեծ մրցանակ, որակավորում
1. Նիկո Ռոսբերգ (Mercedes AMG F1)՝ 1:37.11
2. Լյուիս Հեմիլթոն (Mercedes AMG F1)՝ +0.320
3. Վալտերի Բոտաս (Williams)՝ +0.799
4. Սեբաստիան Ֆետել (Scuderia Ferrari)՝ +0.852
5. Կիմի Ռայկոնեն (Scuderia Ferrari)՝ +1.235
6. Նիկո Հյուլկենբերգ (Force India)՝ +1.546
7. Սերխիո Պերես (Force India)՝ +1.578
8. Ռոմեն Գրոժան (Lotus)՝ +1.674
9. Մաքս Ֆերստապեն (Scuderia Toro Rosso)՝ +1.811
10. Դանիել Ռիկյարդո (Red Bull Racing)՝ +2.615
Երկրորդ հատվածից հետո դուրս են մնացել.
11. Դանիիլ Կվյատ (Red Bull Racing)՝ 1:39.214
12. Ֆելիպե Նասր (Sauber)՝ 1:39.323
13. Ջենսոն Բատոն (McLaren)՝ 1:39.763
14. Պաստոր Մալդոնադո (Lotus)՝ 1:39.811
15. Ֆելիպե Մասա (Williams)՝ 1:39.895
Առաջին հատվածից հետո դուրս են մնացել.
16. Ֆերնանդո Ալոնսո (McLaren)՝ 1:40.144
17. Մակուս Էրիքսոն (Sauber)՝ 1:40.660
18. Ուիլ Սթիվենս (Manor)՝ 1:43.693
19. Ռոբերտո Մերի (Manor)՝ 1:43.804
Կարլոս Սայնս կրտսեր (Scuderia Toro Rosso)՝ չի մասնակցել վթարի պատճառով
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.