19:49 9 հոկտեմբերի, 2015Հայաստանը ուժեղագույն շախմատիստներով ներկայացված կլինի հոկտեմբերի 10-ին Բեռլինում մեկնարկելիք արագ եւ կայծակնային խաղի աշխարհի առաջնություններում: Արագ խաղի մրցաշարում Հայաստանից հանդես կգան Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Պետրոսյանը:
Կայծակնային խաղի աշխարհի առաջնությանը նրանցից բացի, Հայաստանի ներկայացուցիչներից կմասնակցեն նաեւ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանն ու Զավեն Անդրիասյանը:
Արագ խաղի մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 12-ին, կայծակնային խաղինը՝ հոկտեմբերի 14-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.