17:33 9 հոկտեմբերի, 2015Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանն ու մարզչական շտաբին խիստ մտահոգել է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի վնասվածքը, հաղորդում է Marca-ն:
Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը ձախ ազդրի վնասվածք էր ստացել Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղում եւ փոխարինվել էր 81-րդ րոպեին: Հիշեցնենք, որ ֆրանսիացիները հաղթել են 4:0 հաշվով, իսկ Բենզեման դարձել է դուբլի հեղինակ:
Արքայական ակումբի ղեկավարությունը Բենզեմային մեղադրում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին: «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նախորդ հանդիպումներում մշտապես փոխարինվում էր, քանի որ ֆիզիկապես 100 տոկոսով պատրաստ չէ: Մադրիդյան ակումբում կարծում են, որ Ֆրանսիայի հավաքականում ռիսկի են դիմել եւ չեն մտածել Բենզեմայի առողջության մասին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.