18:10 8 հոկտեմբերի, 2015Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: 64 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում նա 3:0 հաշվով հաղթեց Թուրքմենստանը ներկայացնող Ազիզ Բեբիտովին:
Քառորդ եզրափակիչում Հովհաննես Բաչկովը կմրցի կուբացի Տոլեդո Լոպեսի հետ: Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին:
Առաջին մենամարտում Բաչկովը 3։0 հաշվով պարտության էր մատնել հարավկորեացի Հյունչուլ Լիմին։
Այս քաշային կարգում վիճարկվում է երեք օլիմպիական ուղեգիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.