20:39 7 հոկտեմբերի, 2015Պատահական չէ, որ շախմատի Եվրոպայի առաջին համալսարանական առաջնությունն անցկացվում է Հայաստանում: Այս մասին շախմատի Եվրոպայի առաջին համալսարանական առաջնության բացման ընթացքում ասաց Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի փոխնախագահ Լեոնս Էդերը։
Հոկտեմբերի 7-14-ը Երեւանում կկայանա շախմատի Եվրոպայի առաջին համալսարանական առաջնությունը, որին մասնակցում են 9 երկրի 25 համալսարանների 82 ուսանողներ:
«Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում լինել եւ Հայաստանում անցկացնել Եվրոպայի առաջին համալսարանական շախմատային առաջնությունը: Հայաստանը այն երկիրն է, որը սիրում է սպորտը, մասնավորապես շախմատը, ահա թե ինչու համալսարանական առաջին խաղերը անցկացվում է Հայաստանում: Վստահ եմ, որ առաջնության օրերը լինելու են հետաքրքիր, մրցակցային, հիշարժան բոլոր մասնակիցների համար»,- աաց Լեոնս Էդեր:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը 82 ուսանող- մարզիկներին խորհուրդ տվեց մրցաշարի օրերին բացի մրցումներից, նաեւ վայելել հյուրընկալ Հայաստանը:
«Այսօր իրականում շախմատային մեծ տոն է: Այսօր աշխարհում ծնվում է մի նոր մրցաշար, որն իր հետ կբերի նոր մրցակցության հարթակ: Ես շատ ուրախ եմ այն մտքի համար, որ Եվրոպայում որոշվեց անցկացնել համալսարանական շախմատային մրցաշար: Սա մեծ ապագա ունեցող մրցաշար է: Համոզված եմ, որ հետաքրքիր զարգացում կտեսնենք մրցաշարի օրերին: Չնայած հաղթողը մեկն է լինելու, բայց ցանկանում եմ առաջնության մասնակից բոլոր ուսանող-մարզիկներին մաղթել հաճելի օրեր մեր հյուրընկալ երկրում»,- նշեց Սմբատ Լպուտյանը:
Շախմատի Եվրոպայի առաջին համալսարանական առաջնությունը բացված հայտարարեց Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Եվրոպայի առաջին համալսարանական առաջնությանը մասնակցում են 9 երկրների 25 համալսարանների 82 ուսանողներ: Հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին։
Լուսինե Շահբազյան
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.