Աշխարհի առաջնություն. Արամ Ավագյանը պարտվեց մեկնարկային մենամարտում

21:07   6 հոկտեմբերի, 2015

Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 56 կգ քաշային Արամ Ավագյանը մենամարտեց բելառուս Դմիտրի Ասանաուի հետ եւ պարտվեց 0:3 հաշվով:

Հիշեցնենք, որ Դոհայում վստահ հաղթանակով էր պայքարը սկսել Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը: 64 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկն առաջին մենամարտում մրցեց հարավկորեացի Հյունչուլ Լիմի հետ եւ երեք ռաունդներն էլ ավարտեց հաղթանակով՝ 3:0:

Հովհաննես Բաչկովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ եւ հոկտեմբերի 8-ին կմենամարտի Թուրքմենստանի ներկայացուցիչ Ազիզ Բեբիտովի հետ:

52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը հոկտեմբերի 7-ին կմրցի Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցիչ Չարլզ Կիամայի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.