17:22 6 հոկտեմբերի, 2015Բրիտանական Մեն կղզում մեկնարկած ամենամյա Pokerstars Isle of Man Masters շախմատային մրցաշարին մասնակցում են նաեւ Հայաստանի հավաքականի գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը:
Երեք տուրից հետո նույնքան հաղթանակ ունի Սերգեյ Մովսեսյանը, որը ֆրանսիացի Լորան Ֆրասինյեի հետ կիսում է առաջին տեղը: Երկուական հաղթանակ եւ մեկական ոչ ոքի ունեն Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը: Նրանք եւս 17 շախմատիստների հետ բաժանում են 3-21-րդ տեղերը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.