12:20 4 հոկտեմբերի, 2015Տեւական ծանր հիվանդությունից հետո հոկտեմբերի 4-ին մահացել է լեգենդար հայ ֆուտբոլիստ, «Արարատ-73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանը։
68-ամյա Հովհաննես Զանազանյանը ծնվել է 1946-ի դեկտեմբերի 10-ին Աթենքում։ Նախկին կիսապաշտպանը ԽՍՀՄ առաջնության Բարձրագույն խմբում հանդես է եկել Երեւանի «Արարատ» (1966-75թթ.) եւ Մոսկվայի «Սպարտակ» (1976թ.) թիմերում: Խաղացել է նաեւ ՖԻՄԱ-ում, Ստեփանակերտի «Ղարաբաղում», «Լեռնագործում» եւ «Շիրակում»:
«Արարատի» կազմում անցկացրել է 243 խաղ, խփել 56 գոլ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1972թ.), 1973թ. ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր, 1971-ի առաջնության արծաթե մեդալակիր: Հանդես է եկել ԽՍՀՄ-ի գլխավոր (6 խաղ, 1 գոլ) եւ օլիմպիական (14 խաղ, 1 գոլ) հավաքականներում: Մարզական կարիերայի ընթացքում աշխատել է Բեյրութի ՀՄԸՄ-ում, հայկական «Սպարտակում», «Բանանցում», ՖԻՄԱ-ում, «Ղարաբաղում», ինչպես նաեւ 1994-95-ը գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը:
2005 թվականից «Բանանց» ակումբի փոխնախագահն էր։
2009թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
2011թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
2013թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգեւատրվել է«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.