17:52 3 հոկտեմբերի, 2015Հայաստանի ներկայացուցիչները 3 մեդալ են նվաճել Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում անցկացվող բազկամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում:
60 կգ քաշային կարգում Աշոտ Ադամյանը ձախ ձեռքի մրցաշարում գրավել է երկրորդ տեղը, իսկ աջ ձեռքով՝ երրորդ:
Վլադիմիր Մնացականյանը հանդես է եկել 85 կգ քաշային կարգում, որում արծաթե մեդալակիր է դարձել ձախ ձեռքի մրցաշարում: Աջ ձեռքով նա 9-րդն էր:
75 կգ քաշային Վրեժ Սեդրակյանը ձախ ձեռքի մրցաշարում գրավել է 6-րդ տեղը, իսկ աջ ձեռքի մրցաշարում՝ 16-րդ:
100 կգ քաշային կարգում հանդես եկած Արմեն Չապուխյանը ձախ ձեռքի մրցաշարում 7-րդն էր, իսկ աջ ձեռքի մրցաշարում՝ 18-րդը:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.