Վիկ Դարչինյանի հաղթական նոկաուտները

13:31   3 հոկտեմբերի, 2015

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը (40-8-1, 29 նոկաուտ) հոկտեմբերի 3-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կմենամարտի Թաիլանդի ներկայացուցիչ Մոնգկոլչայ Լուկմուանգկանչի (12-4, 7 նոկաուտ) հետ:

Տեսանյութում ներկայացված են Վիկ Դարչինյանի հաղթական նոկաուտները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած նախորդ մենամարտում 39-ամյա Վիկ Դարչինյանը տեխնիկական նոկաուտով պարտվել էր 28-ամյա  արգենտինացի Խեսուս Կուելյարին (26-1, 20 նոկաուտ): Մենամարտը կիսաթեթեւ քաշային կարգում WBA (Regular) վարկածով չեմպիոնական գոտու համար էր: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.