19:29 30 սեպտեմբերի, 2015Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համոզել են, որ Սոչիում Ֆորմուլա-1-ի Ռուսաստանի Մեծ մրցանակի մրցարշավն ավելի դիտարժան կլինի գիշերը։ Պուտինը սկզբում դեմ է եղել՝ ասելով, թե ոչինչ չի երեւա։
Պուտինի գլխավորությամբ Ռուսաստանի կառավարության խորհրդակցությունում փոխվարչապետ Դմիտրի Կոզակը բերել է Սինգապուրի օրինակը, ինչից հետո ՌԴ նախագահը համաձայնել է, հաղորդում է rsport-ը։ Սինգապուրի Մեծ մրցանակն անցկացվում է գիշերը, որպեսզի Եվրոպայում հեռուստահեռարձակումը լինի հարմար ժամի։
Այժմ Ռուսաստանը բանակցում է Ֆորմուլա-1-ի հետ աշխարհի առաջնության այդ փուլն օրացույցում պահպանելու համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.