19:53 26 սեպտեմբերի, 2015Իսպանական Պրիմերայի 6-րդ տուրում «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Լաս Պալմասին»:
Խաղի մեկնարկը հաջող չստացվեց կատալոնացիների համար, քանի որ 10-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Դա Արգենտինայի հավաքականի ավագի կարիերայի ամենաարագ փոխարինումն էր: Մեսիի բացակայությունը չխանգարեց «Բարսելոնային», որն ուներ մեծ առավելություն եւ հաղթեց Լուիս Սուարեսի դուբլի շնորհիվ: Ուրուգվայցի հարձակվողը գոլ խփեց 25-րդ եւ 54-րդ րոպեներին, իսկ 66-րդ րոպեին բրազիլացի Նեյմարը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: Խաղի ավարտից 2 րոպե առաջ հյուրերը կրճատեցին հաշիվը, սակայն խաղը փրկել չհաջողվեց:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 15 միավոր եւ ժամանակավորապես բաձրացավ առաջին տեղ:
Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր
«Բարսելոնա» - «Լաս Պալմաս»՝ 2:1
Լուիս Սուարես, 25, 54 – Խոնաթան Վիեյրա, 88
Չիրացված 11 մետրանոց՝ Նեյմար, 66 («Բարսելոնա»)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.