AIBA Pro Boxing-ի եզրափակիչում Արմեն Զաքարյանը պարտվեց Արտյոմ Հարությունյանին

14:41   23 սեպտեմբերի, 2015

Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) Pro Boxing մրցաշարի եզրափակիչում ռուսաստանցի Արմեն Զաքարյանը մենամարտել է Գերմանիան ներկայացնող Արտյոմ Հարությունյանի հետ։ Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցած 64 կգ քաշայինների եզրափակիչ մենամարտում Հարությունյանը հաղթել է մրցավարների որոշմամբ։

AIBA Pro Boxing-ը 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է։ Երկու բռնցքամարտիկներն էլ նվաճել են օլիմպիական ուղեգիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։