Զագրեբի «Լոկոմոտիվի» մարզիչը գլխավորեց Խորվաթիայի հավաքականը

13:40   22 սեպտեմբերի, 2015

Զագրեբի «Լոկոմոտիվը» գլխավորող Անտե Չաչիչը նշանակվել է ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

61-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ԱԱ-2018-ի մեկնարկը: Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Չաչիչը կփոխարինի Նիկո Կովաչին, որը հեռացվել էր Եվրո-2016-ի ընտրական փուլի նախորդ 2 տուրերի անհաջող խաղերից հետո:  

Անտե Չաչիչը կհամատեղի աշխատանքն ազգային թիմում եւ ակումբում: Նա մարզչական կարիերան սկսել է 1992-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.