«Արարատը» տնային խաղերը կանցկացնի «Հանրապետականում»

12:46   17 սեպտեմբերի, 2015

Երեւանի «Արարատը» 2015/2016 մրցաշրջանի տնային հանդիպումներն այսուհետ կանցկացնի Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, գրում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ նախկինում «Արարատի» տնային ստադիոնը «Հրազդանն» էր, որը սնանկ է ճանաչվել:

Հայաստանի Բարձրագույն խմբում երեւանյան ակումբը հաջորդ հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 20-ին՝ Կապանում մրցելով «Գանձասար-Կապանի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։