15:54 16 սեպտեմբերի, 2015Մակեդոնական «Վարդարը» խզել է ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանի հետ պայմանագիրը: Կողմերը համագործակցությունը դադարեցրել են երկկողմ համաձայնությամբ, հաղորդում է ակումբի կայքը:
Արթուր Միրանյանը 2014-ի ամռանը Դոնեցկի «Շախտյորի» երկրորդ թիմից էր տեղափոխվել «Վարդար», որի հետ կնքել էր 3 տարվա պայմանագիր:
Մակեդոնիայի առաջնությունում հայ հարձակվողը մասնակցել է 12 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 284 րոպե:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.