Լուիս Էնրիկեն Մեսիին համարում է պատմության լավագույն ֆուտբոլիստը

16:42   16 սեպտեմբերի, 2015

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին համարում է պատմության լավագույն ֆուտբոլիստը:

«Խոսքը նրա մասին չէ, որ ես կիսում եմ այս կամ այն ֆուտբոլիստի կարծիքը: Ինձ համար Մեսին ոչ միայն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, այլ լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ: Այդ հարցին պատասխանելը շատ հեշտ է: Ես չեմ էլ փորձում Լեոյին համեմատել այլ ֆուտբոլիստների հետ»,- «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 28-ամյա Մեսին 4 անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ եւ «Ոսկե գնդակին» գլխավոր հավակնորդներից է նաեւ այս տարի: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.