«Արարատը» կմեկնի ԱՄՆ

13:05   15 սեպտեմբերի, 2015

Երեւանի «Արարատը» 2016-ի փետրվարին «Վենտուրա Քաունթի Ֆյուժն» ակումբի հրավերով նախատեսում է մեկնել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ, որտեղ կանցկացնի ուսումնամարզական հավաք, հայտնում է ակումբի կայքը:

Նախատեսված են մի քանի ստուգողական հանդիպումներ «Վենտուրա Քաունթի Ֆյուժնի» եւ տեղի այլ թիմերի հետ:

«Արարատը» կհանգրվանի Crowne Plaza հյուրանոցում եւ կմարզվի Ventura Sportsplex մարզահամալիրում, որտեղ ժամանակին հավաք են անցկացրել Անգլիայի Պրեմյեր լիգան ներկայացնող «Վեստ Բրոմվիչն» ու «Սուոնսին», շվեդական «Համարբյուն» ու ԱԻԿ, MLS-ի «Պորտլենդը» եւ «Սիեթլը»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.