Աշխարհի Գավաթ. Հրանտ Մելքումյանը հաղթահարեց Գատա Կամսկու արգելքը

21:26   12 սեպտեմբերի, 2015

Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը երկու դասական պարտիաներում 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Գատա Կամսկուն եւ դուրս եկավ 1/32 եզրափակիչ:

Ավելի վաղ առաջին փուլի արգելքը հաղթահարել էր նաեւ Լեւոն Արոնյանը:

Սամվել Տեր-Սահակյանն ու Գաբրիել Սարգսյանը պայքարը 1/32 եզրափակիչի ուղեգրի համար կշարունակեն թայ-բրեյքում: Երկու դասական պարտիաներն էլ նրանք ավարտել են ոք ոքի: Տեր-Սահակյանի մրցակիցը ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն է, Գաբրիել Սարգսյանը մրցում է լեհ Մատեուշ Բարտելի հետ:

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամուել Սեւյանը ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ երկրորդ պարտիան սպիտակներով եւս ավարտեց ոչ ոքի: Սեպտեմբերի 13-ին շախմատիստները հաղթողին կորոշեն թայ-բրեյքում:

Պայքարից դուրս մնաց ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբը, որը երկու դասական պարտիաների արդյունքում 0,5:1,5 հաշվով պարտվեց չեխ Վիկտոր Լազնիցկային:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.