Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը հաղթեց նաեւ սեւ ֆիգուրներով

17:09   12 սեպտեմբերի, 2015

Բաքվում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ լյուքսեմբուրգցի Միխայել Վայդենկելերի նկատմամբ եւ դուրս եկավ 1/32 եզրափակիչ: Երկրորդ դասական պարտիայում Լեւոն Արոնյանը խաղաց սեւ ֆիգուրներով եւ մրցակցին ստիպեց հանձնվել 50-րդ քայլում:

Առաջին դասական պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակներով եւս հաղթանակ էր տարել:

Երկրորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին: Արոնյանը կունենա հանգստի լրացուցիչ օրը: Սեպտեմբերի 13-ը առաջին փուլի թայ-բրեյքի օրն է:

Մրցաշարը նոկաուտ մրցակարգով է, պարտվողը դուրս է մնում պայքարից: Աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 5-ին: Մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.