16:40 11 սեպտեմբերի, 2015«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին ու Անտոնելա Ռոկուցոն երկրորդ որդին են ունեցել: Կատալոնական ակումբը շնորհավորել է 28-ամյա ֆուտբոլիստին:
«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրն ու նրա կինը տղային անվանակոչել են Բենժամին:
Հիշեցնենք, որ Մեսիի ավագ որդի Տիագոն ծնվել է 2012թ. նոյեմբերին:
Լիոնել Մեսին բաց էր թողել թիմի հերթական մարզումը, սակայն պատրաստ կլինի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ առաջիկա հանդիպմանը:
Իսպանիայի առաջնության երրորդ տուրի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին Մադրիդում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.