Լեւոն Արոնյան. Եթե հնարավորություն լինի, կզբոսնեմ Բաքվում

17:40   10 սեպտեմբերի, 2015

Շատ հետաքրքիր մրցաշար է սպասվում, ասել է Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Բաքվում: Հայ գրոսմայստերը կմասնակցի սեպտեմբերի 11-ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկությանը:

«Ցանկանում եմ ինչքան հնարավոր է լավ հանդես գալ այս մրցաշարում: Հիմնական մրցակիցներիցս կլինեն նաեւ Թեյմուր Ռաջաբովն ու Շաքրիյար Մամեդյարովը: Թեեւ մրցաշարի ժամանակացույցը շատ խիտ է, բայց հնարավորության դեպքում, կզբոսնեմ քաղաքում»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է Azerisport-ը:

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում 9-րդ համար Լեւոն Արոնյանը կմրցի 120-րդ համար Միխայել Վայդենկելերի (Լյուքսեմբուրգ), 44-րդ համար Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի 85-րդ համար Մատեուշ Բարտելը (Լեհաստան), 101-րդ համար Սամվել Տեր-Սահակյանը կխաղա 28-րդ համար Նիկիտա Վիտյուգովի (Ռուսաստան), 82-րդ համար Հրանտ Մելքումյանը կմրցի 47-րդ համար Գատա Կամսկու (ԱՄՆ) հետ:

ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սեւյանը (112-րդ համար) առաջին փուլում կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, 79-րդ համար Վարուժան Հակոբյանը՝ 50-րդ համար Վիկտոր Լազնիցկայի (Չեխիա) հետ:

Մրցաշարը նոկաուտ մրցակարգով է, պարտվողը դուրս է մնում պայքարից: Աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 5-ին: Մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.