10:10 8 սեպտեմբերի, 2015Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին մեկնաբանել է Եվրո-2016-ի ընտրական խաղում դանիացիների հետ տնային ոչ ոքին:
«Չեմ կարող ասել, որ գոհ եմ արդյունքից, քանի որ մի քանի լավ պահեր ունեցանք մրցակցի դարպասի մոտ: Գլխավորն այն է, որ մենք ցուցադրեցինք գեղեցիկ ֆուտբոլ եւ բոլորը խաղացին առավելագույն ուժով: Իհարկե, կցանկանայինք հաղթել, բայց կարծում եմ, որ Դանիայի հետ ոչ ոքին ամենավատ արդյունքը չէ»,- Մարկոսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում գրանցվեց 0:0 հաշիվը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.