00:08 8 սեպտեմբերի, 2015Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Դանիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղից հետո խոսել է իր մարզավիճակի մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Քայլ առ քայլ զգում եմ, որ ավելի եմ վերականգնվում: Քրտնաջան աշխատում եմ, որպեսզի վերադառնամ նախկին մարզավիճակիս, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր: Նույնիսկ մեծագույն ֆուտբոլիստները ծանր վնասվածքներից հետո երկար ժամանակ ապաքինվում են:
Ինչ վերաբերում է թուրքական ակումբների հետաքրքրությանն իմ հանդեպ, ապա դա ճիշտ չէ: Կային շատ տարբերակներ, բայց ես այժմ «Սպարտակի» ֆուտբոլիստ եմ եւ ցանկանում եմ կենտրոնանալ մոսկովյան ակումբի վրա»,- ասել է Արաս Օզբիլիսը:
Դանիայի հետ 0:0 հաշվով խաղալուց հետո Հայաստանի հավաքականը 2 միավորով I խմբի նախավերջին տեղում է:
Թեեւ Հայաստանի հավաքականը վերջապես կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը՝ ընդհատելով 17-խաղյա գոլային շարքը, սակայն շարունակում է մնալ I խմբում հաղթանակ չունեցող միակ թիմը: Սարգիս Հովսեփյանի թիմը ընտրական վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 11՝ ընդունելով ալբանացիներին: Այդ հանդիպումից 3 օր առաջ Հայաստանի հավաքականը Նիցայում կհանդիպի Ֆրանսիային, որը Եվրո-2016-ը հյուրընկալող երկիրն է եւ ընկերական խաղեր է անցկացնում I խմբի թիմերի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.