22:34 7 սեպտեմբերի, 2015Ֆուտբոլի Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը Եվրո-2016-ի ընտրական հանդիպման հետխաղյա ասուլիսում խոսեց Հայաստանի հետ արտագնա ոչ ոքիի մասին:
«Խաղացինք 50 րոպե եւ ես գոհ էի, բայց երկրորդ խաղակեսում մենք սարսափելի խաղ ցուցադրեցինք: Սա իմ գլխավորած Դանիայի հավաքականի վատագույն խաղն էր: Երկրորդ խաղակեսում չափազանց վատ էինք գործում:
Խնդիրը ոչ թե մրցակցի մեջ է, այլ՝ մեր ցուցադրած խաղի: Ես զարմացած եմ, որ մեր նորեկներից միայն մեկը լավ խաղաց, իսկ մյուսներից դժգոհ եմ: Մեր գլխավոր խնդիրն այն էր, որ գնդակով վատ էինք խաղում: Մեկնարկային 15 րոպեներին հաջող էինք խաղում, սակայն դա պետք էր անել մշտապես, այլ ոչ հատվածներով: Կրիստիան Էրիկսենն առանցքային խաղացող է, սակայն, եթե ունես լավ թիմ, նրա բացակայությունը պետք է չնկատվի: Մեր խաղացողներից շատերը կայուն չեն եւ երբեմն հիասթափեցնում են:
Հայաստանի հավաքականն ունի լավ թիմ, եւ այդ 2 միավորները պատահականություն են: Ես դիտել եմ մեր խմբի բոլոր խաղերը: Ալբանիայի դեմ արտագնա խաղում կարող էիք ոչ ոքի կորզել, իսկ Պորտուգալիայի դեմ մրցավեճում դեր խաղաց Ռոնալդուի գործոնը: Հաջորդ ընտրական փուլում դարձյալ հանդիպելու ենք Հայաստանին, սակայն այդ ժամանակ ես կարող եմ այլեւս չլինել Դանիայի հավաքականում: Այժմ պետք է գնանք տուն, վերլուծենք այս խաղը եւ փորձենք հետեւություններ անել»,- ասաց մարզիչը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում անցկացված խաղն ավարտվեց 0:0 հաշվով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.