22:22 7 սեպտեմբերի, 2015Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Եվրո-2016-ի ընտրական խաղում դանիացիների հետ տնային ոչ ոքին:
«Չեմ կարծում եմ, որ փոխարինումներն ուշացած էին: Եթե Արաս Օզբիլիսը, Ռուսլան Կորյանն ու Արտյոմ Սիմոնյանը լավ են մտել խաղի մեջ, ապա փոխարինումները կատարել ենք ճիշտ ժամանակին: Նրանց տալիս ենք այնքան խաղաժամանակ, որքան կարող են խաղալ: Բոլորը մեծ աշխատանք կատարեցին եւ հոգնեցին:
Հնարավոր չէ բոլորի հետ անհատապես աշխատել, քանի որ հավաքականում մի քանի օր ենք մարզվում միասին: Պաշտպանները շատ լավ խաղացին: Ընդհանրապես, գերազանց խաղացին բոլորը: Մկոյանը միանում էր գրոհներին, իսկ Գաելը խաղաց ձախ եզրում, թեեւ կենտրոնական պաշտպան է: Անդոնյանը ձախլիկ է, եւ որոշեցինք խաղացնել այդ դիրքում, թեեւ նա պետք է դեռ աշխատի այդ ուղղությամբ: Պայքարելու ցանկությունն այնքան շատ էր, որ մեկը մյուսին երբեմն չէին ցանկանում զիջել գնդակը: Ես դրական բան եմ տեսնում դրա մեջ:
Կար խաղ, կային պահեր, բայց սա ֆուտբոլ է եւ կարող ես գոլ չխփել եւ չհաղթել: Տղաները շատ բարդ դրության մեջ են, քանի որ միավոր չէին վաստակել: Պետք է գտնեինք մեր խաղը: Ահա անցավ որոշ ժամանակ, եւ վաստակեցինք առաջին միավորը: Կարող էինք գոլեր խփել, բայց կարեւորն այն էր, որ խաղ կար: Կարող եմ տղաներից շնորհակալություն հայտնել նվիրված խաղի համար: Նրանք այնքան էներգիա էին ծախսել, որ հանդերձարանում նույնիսկ չէին կարողանում խոսել: Չեմ կարող ասել, որ գոհ չեմ արդյունքից: Բոլորն էլ կարող են վրիպել եւ սխալվել էմոցիաների տակ: Կասկած չկա, որ բոլորը նվիրված էին: Այսպիսի խաղից չի կարելի գոհ չլիներ: Դուք նայում եք միավորներին, բայց ինձ գոհացնում է տղաների խաղն ու տրամադրությունը, իսկ միավորներն անպայման կգան:
Պետք է խաղանք ավելի ագրեսիվ, քանի որ այդ դեպքում ավելի քիչ ենք հոգնում եւ ստեղծում ենք վտանգավոր պահեր: Առջեւում ունենք արագ ֆուտբոլիստներ, որոնց պետք է օգտագործել: Այսպիսի խաղերում նույնիսկ մեկ պահը շատ կարեւոր է եւ պետք է օգտագործել: Յուրա Մովսիսյանն ունի բարձր տեխնիկա եւ արագություն, բայց նրա դիրքը կենտրոնն է: Եթա նա գնա եզր, ապա ով պետք է գոլ խփի: Յուրան գոլ չխփեց, սակայն շատ գոհ եմ նրանից:
Ցանկացած մարզիչ էլ կերազեր իրեն տեսնել ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում: Ցանկացած մարզիչ երազում է դրա մասին: Ես ինձ տեսնում եմ այդ պաշտոնում, քանի որ արդեն դրական փոփոխություն կա: Ես զգում եմ տղաներին, բոլորս հասկանում ենք իրար, իսկ դա շատ կարեւոր է: Կցանկանայի գլխավորել հավաքականը, քանի որ տեսնում եմ, որ թիմը գրավիչ ֆուտբոլ է սկսել խաղալ: Դա իմ որոշելու բանը չէ, սակայն չեմ ասի, որ չեմ ցանկանում գլխավորել հավաքականը:
Մեր համախմբված խաղը կախված է նաեւ մրցակցից: Մենք թերագնահատել էինք սերբերին՝ մտածելով, որ նրանք խմբի հետնապահն են, իսկ մրցակիցը պատժեց մեզ: Որոշ ֆուտբոլիստների խաղը չստացվեց այդ օրը, բայց նրանք եւս մարդ են: Նույն այդ տղաներն այսօր դուրս եկան խաղադաշտ եւ հիանալի ֆուտբոլ խաղացին: Միայն խաղի ժամանակ կարող ես տեսնել, թե ինչ վիճակում է ֆուտբոլիստը»,- ասաց Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում գրանցվեց 0:0 հաշիվը:
Դավիթ Եղիազարյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.