Դավիթ Նալբանդյանը որակազրկվեց եզրափակիչում մրցավարին հարվածելու համար

19:40   17 հունիսի, 2012

Աշխարհի 39-րդ ռակետ Դավիթ Նալբանդյանին տեխնիկական պարտություն է գրանցվել Լոնդոնում կայացած թենիսի ATP Queen's Club մրցաշարի եզրափակիչում: Եզրափակիչ մրցախաղում արգենտինացի թենիսիստը ոչ մարզական վարք է դրսեւորել՝ հարվածելով հանդիպման մրցավարներից մեկին:

Խորվաթ Մարին Չիլիչի հետ մրցախաղի առաջին սեթում Նալբանդյանը հաղթել է 7:6 հաշվով: Երկրորդ սեթում՝ 3:3 հաշվի ժամանակ, արգենտինացին զիջեց սեփական մատուցումը եւ զայրացած հարվածեց խաղի եզրային մրցավարի ոտքերի առջեւ դրված գովազդային վահանակին: Արդյունքում՝ մրցավարը ոտքի վնասվածք ստացավ: Մրցաշարի կազմակերպիչները որոշեցին դադարեցնել մրցախաղը՝ Նալբանդյանին գրանցելով տեխնիկական պարտություն: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։