20:46 7 սեպտեմբերի, 2015Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Դանիա հանդիպման առաջին խաղակեսում հաշիվը չի բացվել:
Խաղի արդեն երկրորդ րոպեին դանիացիներն իրացրին վտանգավոր տուգանային հարված, բայց Գեւորգ Կասպարովը փրկեց դրությունը: Մեկնարկային րոպեներին հյուրերն ունեին տարածքային առավելություն եւ փորձում էին խփել արագ գոլ, իսկ Հայաստանի հավաքականը դժվարությամբ էր անցնում կենտրոնը: Դաշտի տերերն ակտիվացան 15-րդ րոպեից, երբ դանիացիների դարպասի մոտ լարվածությունը մեծացավ, սակայն գործն իրական գոլային պահերի չհասավ: Խաղի հաշիվը կարող էր բացվել 19-րդ րոպեին, երբ Գեւորգ Ղազարյանը հարմար դիրքից հարվածեց, սակայն շեղ ստացվեց:
Խաղակեսի միջնամասում խաղը հավասարվել էր, եւ անցնում էր առանց գոլային պահերի: Դանիացիները հաճախ էին ստանում անկյունային հարվածի իրավունք, բայց դրանք շատ վտանգավոր չէին ստացվում: Խաղակեսի վերջնամասում թիմերը վառ գործողություններով աչքի չընկան: Միայն վերջնամասում սուր էր տանտերերի գրոհներից մեկը, որի ժամանակ թե՛ Կամո Հովհաննիսյանի, թե՛ Հենրիխ Մխիթարյանի հարվածները չստացվեցին:
Ընդմիջում է:
Թիմերն այս հանդիպմանը մոտենում են տարբեր խնդիրներով: Դանիացիներն ունեն 11 միավոր եւ Ալբանիայի հետ բաժանում են 2-3-րդ տեղերը, իսկ Հայաստանը մեկ միավորով Սերբիայի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը եւ կորցրել է խմբից դուրս գալու շանսերը: Հաղթանակի դեպքում Դանիայի հավաքականը կարող է դառնալ խմբի առաջատար, քանի որ 12 միավոր ունեցող Պորտուգալիան արտագնա հանդիպում է անցկացնելու ալբանացիների հետ:
Եվրո-2016, ընտրական փուլ
Հայաստան - Դանիա՝ 0:0 (առաջին խաղակես)
Հայաստան
Գեւորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան (ա), Գեւորգ Ղազարյան, Կամո Հովհաննիսյան, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:
Դանիա. Կասպեր Շմեյխել, Լարս Յակոբսեն, Դանիել Ագեր, Սիմոն Կյաեր, Ռիզա Դուրմիսի, Պյեր-Էմիլ Հոյբերգ, Յակոբ Պոուլսեն, Յուսուֆ Յուրայ Պոուլսեն, Նիկոլայ Յորգենսեն, Միկայել Կրոն Դելի, Նիկլաս Բենդտներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.