20:23 7 սեպտեմբերի, 2015Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Դանիա հանդիպման մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մոտեցել եւ զրուցել է քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի որդի Շահենի հետ:
Կարելի է ենթադրել, որ ՀՖՖ նախագահը Շահեն Հարությունյանին հորդորել է հանդիպման ժամանակ չներխուժել խաղադաշտ: Շահեն Հարությունյանը հոր լուսանկարով մարզաշապիկով է:
Հիշեցնենք, որ Հայաստան - Պորտուգալիա Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում Շահեն Հարությունյանը ներխուժել էր խաղադաշտ:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.