«Պորտուն» Չեմպիոնների լիգայի մասնակիցներին առաջարկում է օգնել Եվրոպայի միգրանտներին

14:56   5 սեպտեմբերի, 2015

Պորտուգալական «Պորտուն» նամակ է ուղարկել ՈւԵՖԱ-ին՝ առաջարկելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մյուս մասնակիցներին մեկական եվրո զոհաբերել այդ մրցաշարի խաղերի տոմսերի վաճառքից եւ այդ գումարը տրամադրել Եվրոպա մեկնած բոլոր միգրանտների օգնությանը:

Պորտուգալական ակումբն առաջարկել է, որ ակումբները փախստականներին օգնելուն ուղղված ակցիա անցկացնեն Չեմպիոնների լիգայի միայն առաջին տնային խաղի ժամանակ, հայտնում է «Պորտուի» կայքը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում Պորտուգալիայի չեմպիոնն առաջին տնային խաղն անցկացնելու է սեպտեմբերի 29-ին՝ ընդունելով Լոնդոնի «Չելսիին»: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.