21:38 4 սեպտեմբերի, 2015Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի եւ Սերբիայի ազգային հավաքականների մեկնարկային կազմերը Եվրո-2016-ի ընտրական խաղում: Հյուրերի կազմում ավագի թեւկապով խաղադաշտ դուրս կգա Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստան. Գեւորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Ռոբերտ Արզումանյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան (ավագ), Գեւորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:
Սերբիա. Վլադիմիր Ստոյկովիչ («Մաքաբի» Հայֆա), Բրանիսլավ Իվանովիչ («Չելսի»), Նենադ Տոմովիչ («Ֆիորենտինա»), Ալեքսանդր Կոլարով («Մանչեսթեր Սիթի»), Ուրոշ Սպահիչ («Թուլուզ»), Նեմանյա Մատիչ («Չելսի»), Ֆիլիպ Կոստիչ («Շտուտգարտ»), Դարկո Բրաշանաչ («Պարտիզան»), Ադրիա Ժիվկովիչ («Պարտիզան»), Ադեմ Լյայիչ («Ինտեր») Ալեքսանդր Միտրովիչ («Նյուքասլ»):
Սեպտեմբերի 4-ին սերբական Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» ստադիոնում կայանալիք Սերբիա - Հայաստան խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Երեւանում կայացած առաջին խաղում թիմերը խփել էին մեկական գոլ, իսկ սերբերը պարտությունից խուսափել էին ավելացված ժամանակում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.