18:46 3 սեպտեմբերի, 2015Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են երկրի այս տարվա չեմպիոններ Կարեն Գրիգորյանն ու Սուսաննա Գաբոյանը:
Առաջին տուրում հայ շախմատիստները հաղթանակ են տարել: Կարեն Գրիգորյանն ուժեղ էր պերուացի Ջուզեպե Լեյվայից:
Սուսաննա Գաբոյանը սպիտակներով պարտության մատնեց ադրբեջանցի Ուլվիյա Ֆատալիեւային:
Երկրորդ տուրում Կարեն Գրիգորյանի մրցակիցը թուրք Սեզեն Արատ Ուֆուկն է, Սուսաննա Գաբոյանը կմրցի ադրբեջանցի Գունայ Մամաձադայի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.