12:08 3 սեպտեմբերի, 2015Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 5 աստիճան եւ գտնվում է 83-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո խաղ չանցկացրած Հայաստանի թիմի միավորների քանակը հասել է 394-ի:
Լավագույն եռյակում փոփոխություններ չկան: Արգենտինան առաջատարն է, Բելգիան երկրորդ տեղում է, իսկ աշխարհի չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը:
Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից սերբերը 66-րդն են, իսկ դանիացիները 22-րդը: Պորտուգալիայի հավաքականը պահպանել են 6-րդ տեղը, իսկ ալբանացիները նահանջել են 25-րդ տեղ:
Լավագույն տասնյակում են նաեւ Կոլումբիան, Բրազիլիան, Ռումինիան, Չիլին, Ուելսը եւ Անգլիան, իսկ իսպանացիները 11-րդ տեղում են:
Հիշեցնենք, որ Սերբիա ժամանած Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի հաջորդ ընտրական խաղն անցկացնելու է սեպտեմբերի 4-ին՝ Նովի Սադում հյուրընկալվելով սերբերին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.