23:22 2 սեպտեմբերի, 2015«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարծում է, որ ֆուտբոլից ստացած հաճույքը համեմատելի չէ նույնիսկ սեքսի հետ:
«Ֆուտբոլում հաղթանակից հետո ցնծությունը տեւում է 3-4 օր, իսկ սեքսից հետո՝ ընդամենը մեկ րոպե: Անհաջող հանդիպումներից հետո պարզապես գնում ես տուն եւ, փակելով դուռը, մի քանի օր ոչ մի տեղ չես գնում: Երկրպագուները մեզ չեն կշտամբում անհաջող խաղերից հետո, սակայն հետագայում շատերն են հիշում, որ մենք հեռու էինք իդեալականից:
Ինչ վերաբերում է Դե Խեայի ձախողված տրանսֆերին, ապա նա պատրաստ էր «Մանչեսթեր Յունայթեդը» փոխել Մադրիդով: Ոչինչ չեմ կարող ասել այդ կապակցությամբ: Կարծում եմ՝ Դավիդը երջանիկ կլինի ցանկացած վայրում»,- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.