Լեւոն Արոնյանը՝ Sinquefield Cup-2015-ի հաղթող

00:08   2 սեպտեմբերի, 2015

Լեւոն Արոնյանը նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի հաղթողի տիտղոսը:

Սեպտեմբերի 1-ին անցկացվող վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սեւերով 31-րդ քայլում ոչ ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ, վաստակելով 6 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար: 2-5-րդ տեղերը բաժանեցին 4 շախմատիստներ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը եւս մեկ միավոր զիջեց հայ գրոսմայստերին:

Մրցաշարում Լեւոն Արոնյանը չկրեց պարտություն՝ 9 տուրերում տանելով 3 հաղթանակ ու 6 պարտիա ավարտելով ոչ ոքի: Նա սեւերով հաղթեց Ուեսլի Սոյին եւ Հիկարու Նակամուրային եւ սպիտակներով առավելության հասավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: 

Երրորդ անգամ անցկացվող Sinquefield Cup-ի հաղթողի տիտղոսն այս տարի չկարողացավ պաշտպանել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան:

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատարը վաղուց չէր նվաճել տիտղոս, իսկ վերջին շրջանում շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում դուրս էր մնացել նաեւ լավագույն տասնյակից՝ հայտնվելով 11-րդ տեղում:

Sinquefield Cup-2015, 9-րդ տուր

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 1:0

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Մրցաշարային աղյուսակ

1. Լեւոն Արոնյան - 6 միավոր

2. Մագնուս Կարլսեն - 5

3. Հիկարու Նակամուրա - 5

4. Անիշ Գիրի - 5

5. Մաքսիմ Վաշյե-Լագրավ - 5

6. Ալեքսանդր Գրիշչուկ - 4.5

7. Վեսելին Տոպալով - 4.5

8. Վիշվանաթան Անանդ - 3.5

9. Ֆաբիանո Կարուանա - 3.5

10. Ուեսլի Սո - 3



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.