Դմիտրի Չիստյակով. Հայաստանի առաջնության մակարդակը համեմատելի է Ռուսաստանի Առաջին լիգայի հետ

19:44   31 օգոստոսի, 2015

Սանկ Պետերբուրգի «Զենիթից» Երեւանի «Միկա» վարձակալությամբ տեղափոխված պաշտպան Դմիտրի Չիստյակովը գնահատել է Հայաստանի առաջնության մակարդակը։

«Գործակալը զանգեց եւ ասաց, որ «Միկան» առանց փորձաշրջանի վերցնում է ինձ։ Ես համաձայնեցի վարձակալության։ Թիմում երիտասարդ ռուս տղաները հայերից շատ են։ Գլխավոր մարզիչը գերազանց գիտի ռուսերեն։ Դա որոշակի ազդեց իմ որոշման վրա, բայց որոշիչ ազդեցություն չի ունեցել։

«Ուլիսի» դեմ հանդիպման ընթացքում թիմակիցներս օգնեցին հարմարվել, հուշում էին։ Վատ ֆուտբոլ չցուցադրեցի։ Մինչեւ վերջ դեռ չեմ հարմարվել, բայց մի երկու շաբաթ հետո արդեն ամեն ինչ կարգին կլինի։

Կարծում եմ՝ Հայաստանի առաջնության մակարդակը համեմատելի է Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի հետ։

Տեղափոխվելիս խորհրդակցել եմ «Զենիթի» նախկին խաղացող Զախար Դիլանյանի հետ, որն այժմ խաղում է «Ուլիսում»,- Չիստյակովի խոսքը մեջբերում է Sovsport-ը։

21-ամյա ֆուտբոլիստը «Միկայում» կխաղա մինչեւ 2016թ. հունիսը։ Չիստյակովը «Զենիթի» երկրորդ թիմում հանդես էր գալիս 2013-ից։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.