15:05 31 օգոստոսի, 2015Չեմ կասկածում, որ Դե Բրույնեն հաջող հանդես կգա մեր ակումբում եւ անգլիական Պրեմյեր լիգայում, ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին թիմի նորեկի մասին։
«Մեր թիմի ուժեղացման համար անհրաժեշտ են առանձնահատուկ խաղացողներ։ Ես գիտեմ, որ Քեւինն այդպիսի ֆուտբոլիստներից մեկն է։ Նա ունի բոլոր անհրաժեշտ որակները մեր նախագծում հաջող հանդես գալու համար։
Մենք խաղում ենք հարձակողական ֆուտբոլ, եւ Դե Բրույնեի հայտնվելը կուժեղացնի մեր խաղը բոլոր դիրքերում»,- Պելեգրինիի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի կայքը։
Բելգիայի հավաքականի հարձակողական կիսապաշտպանը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» չորրորդ նորեկն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Պելեգրինիի գլխավորած թիմ էին տեղափոխվել նաեւ Ռահիմ Ստերլինգը, Ֆաբիան Դելֆը եւ Նիկոլաս Օտամենդին։
Անգլիայի առաջնության չորս տուրում «Մանչեսթեր Սիթին» տարել է նույնքան հաղթանակ, խփել է 10 գնդակ, բաց չի թողել եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.