Դմիտրի Ալենիչեւ. «Սպարտակում» չկա աստղային հիվանդություն

13:06   31 օգոստոսի, 2015

Գլխավոր մարզիչը կարող է այնպես անել, որ որեւէ ֆուտբոլիստի գլխին «աստղ» կամ թագ չհայտնվի, ասել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը Մախաչկալայի «Անժիից» կրած պարտությունից հետո։

«Ոչ, «Սպարտակում» չկա աստղային հիվանդություն առաջնությունում հաջող մեկնարկելուց հետո։ Բոլորը պրոֆեսիոնալներ են, եւ բոլորն ամեն ինչ հասկանում են։ «Անժիից» կրած պարտությունը պետք է վերապրել։ Ցանկանալի կլիներ բարձրացնել գոլային պահերի իրացման աստիճանը։ Ստեղծում ենք պահեր, բայց քիչ ենք իրացնում։ Բացի այդ, անհանգստացնում են մեր դարպասի մոտ նշանակված ստանդարտները»,- ասել է Դմիտրի Ալենիչեւը ռուսական «Մեր ֆուտբոլը» հեռուստաալիքի եթերում։

Ռուսաստանի առաջնության 7 տուրերում «Սպարտակը» տարել է չորս հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել է ոչ ոքի, կրել է երկու պարտություն եւ 13 միավորով չորրորդ տեղում է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.