16:03 29 օգոստոսի, 2015Ուկրաինայում կայացած Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել է մեկական ոսկե, արծաթե եւ չորս բրոնզե մեդալ: Հաղթողի կոչումը նվաճեց 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, ով եզրափակիչում առավելության հասավ ղազախ Երթուգան Զեյնուլինովի նկատմամբ:
Ոսկե մեդալին մոտ էր նաեւ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, ով եզրափակչում հավասար պայքարում պարտվեց ուկրաինացի Մուրադ Սիրյոգեւին:
Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճեց նաեւ չորս բրոնե մեդալ: Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը եւ 91կգ քաշային Դավիթ Չալոյան, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր էր մեկնել 8 բռնցքամարտիկով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.