Անուշ Բելյանը՝ «Միսս ֆիթնես Իսրայել» (ֆոտոշարք)

00:45   28 օգոստոսի, 2015

Երուսաղեմցի Անուշ Բելյանը նվաճել է «Միսս ֆիթնես Իսրայել» տիտղոսը։ Բոդիբիլդինգի մրցաշարը տեղի է ունեցել Թել Ավիվում։

Անուշ Բելյանը պաղեստինցի հայ է եւ բնակվում է Արեւելյան Երուսաղեմում։ Նա առաջին պաղեստինցին է, որն արժանացել է այդ տիտղոսին։ Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում բնակվող Անուշ Բելյանն ազատ խոսում է հայերեն, արաբերեն, անգլերեն եւ հրեերեն։ Նա քրիստոնեական ընտանիքից է եւ սիրում է ճանապարհորդել, հաղորդում է newsru.co.il-ը։

Պաղեստինի ինքնավարությունում կանանց արգելված է մասնակցել եւ ներկա լինել բոդիբիլդինգի եւ ֆիթնեսի մրցումների։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.