«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 330 միլիոն եվրո վճարել Նեյմարի համար

12:45   25 օգոստոսի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ մի գումար չի խնայի «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու համար: Անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 330 միլիոն եվրո, հաղորդում է thesun-ը:

Եթե գործարքը կատարվի, ապա Նեյմարը կդառնա բոլոր ժամանակների ամենաթանկ ֆուտբոլիստը:

Ավելի վաղ նշվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդն» կատալոնական ակումբին առաջարկել է Նեյմարի պայմանագրում նշված 190 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը:

Բրիտանական մամուլը գրել էր, թե Նեյմարը համաձայն է տեղափոխությանը, սակայն «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն բացառել է տրանսֆերը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.