19:21 23 օգոստոսի, 2015Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Բունդեսլիգայի նորեկ «Ինգոլշտադտի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել հյուրերի մեկնարկային կազմում: Առաջին խաղակեսում «Բորուսիան» ուներ խաղային ու տարածքային նկատելի առավելություն, սակայն, ստեղծելով մի քանի գոլային պահեր, չկարողացավ բացել հաշիվը:
Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեց «Ինգոլշտադտը», բայց հաշիվը բացեցին դորտմունդցիները: Դա տեղի ունեցավ 55-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գերմանացի պաշտպան Մատիաս Գինտերն մղեց հյուրերին: 5 րոպե անց գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը 11 մետրանոց հարվածով նաեւ կրկնապատկեց հյուրերի առավելությունը: Մխիթարյանն ավելի ակտիվ էր ընդմիջումից հետո եւ փոխարինվեց 74-րդ րոպեին, իսկ «Բորուսիան» վերջնամասում խփեց եւս 2 գոլ՝ տանելով երկրորդ հաղթանակը 4:0 հաշվով ու հավասարվելով առաջատարներ Մյունխենի «Բավարիային» ու Լեւերկուզենի «Բայերին»:
Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր
«Ինգոլշտադտ» - «Բորուսիա Դ.»՝ 0:4
Մատիաս Գինտեր, 55, Մարկո Ռոյս, 60 (11մ), Սինձի Կագավա, 84, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 90+1
«Բորուսիա Մ.» - «Մայնց»՝ 1:2
Պատրիկ Հերման, 54 - Ջաիրո Սամպիերո, 42, Կրիստիան Կլեմենս, 79
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.